-
11.11.2020|
21:38
ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների պահանջով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել: Այն տեղի կունենա ժամը 20-ին, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
-
11.11.2020|
15:59
Չնայած կոշտ բռնության ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների բերման ենթարկելուն, «Ազատության» հրապարակում 17 ուժերի համատեղ հանրահավաքը տեղի ունեցավ և հստակ ձևակերպվեց պահանջը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու փրկել Արցախը և Հայաստանը։ Այս պահին հանրահավաքի մասնակիցները կառավարության շենքի մոտ են, իսկ խորհրդարանական մեծամասնությանը կոչ են անում հրատապ գումարել արտահերթ նիստ և վարչապետի հրաժարականի պահանջը ներկայացնել։
-
11.11.2020|
15:47
Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որևէ կրակոցի կմտնեն Քարվաճառ, կմտնեն Դադիվանք, կվերցնեն մեր կառուցած ՀԷԿ-երը, մեր կառուցած ճանապարհները, տները, դպրոցները։ Առանց մեկ կրակոցի կանցնեն Մռավի անառիկ լեռներով, որոնք պահել ենք 26 տարի։
-
11.11.2020|
15:41
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
-
11.11.2020|
15:33
Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
-
11.11.2020|
15:30
ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ «կզած» առաջնորդին, թուրքի հետ ստորացուցիչ պայմանագիր կնքած ղեկավարին:
-
11.11.2020|
15:13
Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան և խայտառակ օրերը։
1920-ից ի վեր մեր ժողովուրդը երբե՛ք, կրկնում եմ՝ երբե՛ք չէր պարտվել։
Երբե՛ք թուրքին հող չէր հանձնել։
-
11.11.2020|
14:50
Եթե պետք է, այս իշխանությունները գնալու են, բայց հեղաշրջման փորձ թույլ չեն տալու, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ռազմական դրության պայմաններում, «պղտոր ջրում ձուկ բռնել փորձող» բոլոր քաղաքական ուժերին փոխվարչապետը վստահեցրեց՝ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու։
-
11.11.2020|
14:17
Քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ:
-
10.11.2020|
21:30
Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։